«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Անխելք մարդուց» մինչև «Կիկոսի մահը»

«Անխելք մարդուց» մինչև «Կիկոսի մահը»
13.06.2013 | 17:02

Հունիսի 15-16-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված «Լինում է, չի լինում. ճամփորդություն Հայաստանում» բեմադրությունը:

Ներկայացման լեզուները երեքն են` հայերեն, ֆրանսերեն և կրեոլ: Վերջինս Կարիբյան կղզիների պետական լեզուն է: Ընտրված են հետևյալ հեքիաթները. «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» և «Քաջ Նազարը»:
Ֆրանսաբնակ բեմադրիչ ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ թումանյանական հեքիաթների աշխարհը ներկայացնում է նորովի: Բեմադրության մեջ հանդես է գալիս դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին (ծագումով` Կարիբյան կղզիներից): Ներկայացման մեջ, հայկական ժողովրդական երգերից զատ, հնչում է նաև կարիբյան ազգային երաժշտություն:
Ֆրանսիայում արդեն իսկ ցուցադրվել է ներկայացումը` առաջացնելով մեծ հետաքրքրություն:
Ինչպիսի՞ն կլինի հայ հանդիսատեսի ընկալումը:
Սաթենիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արձագանքը նույնը չի կարող լինել, քանի որ Ֆրանսիայի հանդիսատեսը ծանոթ չէր հեքիաթներին, նրանք բացահայտում էին նոր, անծանոթ աշխարհ, իսկ մենք անգիր գիտենք այդ հեքիաթները և սպասելու ենք, թե ի՞նչ նոր մեկնաբանություն է լինելու, ինչո՞վ է առանձնանալու այս բեմադրությունը: Բեմադրիչը նշեց նաև, որ իր հնչեցրած «իմպրովիզներ» արտահայտությունը սխալ են ընկալել լրագրողները, այն, ինչ ցուցադրվելու է, պարզապես իմպրովիզացիա չէ:
«Նոր մեկնաբանություն, իհարկե, կլինի, բայց նոր ոչ թե գաղափարախոսության առումով, այլ ձևաչափի»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Զրույցը Սաթենիկ Խաչատրյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ